▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեր Զորի եկեղեցին պայթեցրել են, իսկ Մայր Աթոռը չի արձագանքում

 

Որևէ հայի համար առանձնահատուկ իմաստ, արժեք ու նշանակություն ուներ Դեր Զորի Սրբոց նահատակաց այժմ արդեն պայթեցված եկեղեցին: Ոչ միայն որպես կրոնական սրբավայր, այլ նաև, որպես հանգստարան, ուր ամփոփված էին Մեծ Եղեռնի հազարավոր նահատակ հայերի մասունքներ և պահվում էին վավերագրեր: 
Այսօրվա փաստն այն է, որ եկեղեցին այլևս ավերված է: Ներհայաստանյան մակարդակում ինչ-ինչ հայտարարություններ հնչեցին, որոնք դատապարտեցին կատարվածը: Պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարությունը: Սակայն չգիտես ինչու կատարվածի հանդեպ պատշաճ ու ակնկալելի արձագանք չեղավ միջազգային մակարդակում, անհասկանալի է, սակայն նույն քրիստոնեական արժեքներ կրող միջազգային հանրությունը քրիստոնեական սրբավայրի ավերման մասին լռություն է պահպանում: 
Ինչ որ տեղ հասկանալի է, գոնե վերջին շրջանի պրակտիկան հաշվի առնելով, միջազգային հանրությունն արդեն միայն իր շահերից ելնելով է ինչ որ կատարված հանցագործություն դատապարտում:
Սակայն առավել զարմանալին այն է, որ կտարված բարբարոսության մասին քար լռություն է պահպանում նաև Հայ Առաքելական Եկեղեցին: Մայր Աթոռը չի արձագանքել կատարվածին: Բառացիորեն չկա ոչինչ այս թեմայով: Մեծի Տանն Կլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում արդեն դրված է հաղորդագրությունն այն մասին, որ Արամ Ա-ն խստորեն դատապարտում է Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը, http://www.armenianorthodoxchurch.org/archives/9054, սակայն Մայր Աթոռի պաշտոնական կայքի լրահոսում վերջին գրառումը Գարեգին Բ-ի սեպտեմբերքսանմեկյան շնորհավորական ուղերձն է, իսկ նույն կառույցի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան խմբի մոդերատորն էլ հենց նոր ազդարարեց, որ Գարեգին Բ-ն մեկնել է Հովվապետական այցելության Ծայրագույն Արևելք, որի ընթացքում պետք է այցելի Հնդկաստան, Սինգապուր և Մյանմարի Միություն իր շքախմբի հետ: 
Կանխակալ գնահատականներ հնչեցնելու կամ չեղած տեղում ինտրիգ փնտրելու տպավորություն թող չլինի, սակայն Արամ Ա-ն Հունաստանում իր այցի ընթացքում հասցրեց դատապարտել, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովն արեց-ավարտեց ու հիմա մեկնում է Ծայրագույն Արևելք առանց մի ձայն հանելու Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման առնչությամբ: Սա առնվազն տարօրինակ է:

Որևէ հայի համար առանձնահատուկ իմաստ, արժեք ու նշանակություն ուներ Դեր Զորի Սրբոց նահատակաց այժմ արդեն պայթեցված եկեղեցին: Ոչ միայն որպես կրոնական սրբավայր, այլ նաև, որպես հանգստարան, ուր ամփոփված էին Մեծ Եղեռնի հազարավոր նահատակ հայերի մասունքներ և պահվում էին վավերագրեր: Այսօրվա փաստն այն է, որ եկեղեցին այլևս ավերված է: Ներհայաստանյան մակարդակում ինչ-ինչ հայտարարություններ հնչեցին, որոնք դատապարտեցին կատարվածը:

Պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարությունը: Սակայն չգիտես ինչու կատարվածի հանդեպ պատշաճ ու ակնկալելի արձագանք չեղավ միջազգային մակարդակում, անհասկանալի է, սակայն նույն քրիստոնեական արժեքներ կրող միջազգային հանրությունը քրիստոնեական սրբավայրի ավերման մասին լռություն է պահպանում: Ինչ որ տեղ հասկանալի է, գոնե վերջին շրջանի պրակտիկան հաշվի առնելով, միջազգային հանրությունն արդեն միայն իր շահերից ելնելով է ինչ որ կատարված հանցագործություն դատապարտում:

Սակայն առավել զարմանալին այն է, որ կտարված բարբարոսության մասին քար լռություն է պահպանում նաև Հայ Առաքելական Եկեղեցին: Մայր Աթոռը չի արձագանքել կատարվածին: Բառացիորեն չկա ոչինչ այս թեմայով: Մեծի Տանն Կլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում արդեն դրված է հաղորդագրությունն այն մասին, որ Արամ Ա-ն խստորեն դատապարտում է Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը,սակայն Մայր Աթոռի պաշտոնական կայքի լրահոսում վերջին գրառումը Գարեգին Բ-ի սեպտեմբերքսանմեկյան շնորհավորական ուղերձն է, իսկ նույն կառույցի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան խմբի մոդերատորն էլ հենց նոր ազդարարեց, որ Գարեգին Բ-ն մեկնել է Հովվապետական այցելության Ծայրագույն Արևելք, որի ընթացքում պետք է այցելի Հնդկաստան, Սինգապուր և Մյանմարի Միություն իր շքախմբի հետ:

Կանխակալ գնահատականներ հնչեցնելու կամ չեղած տեղում ինտրիգ փնտրելու տպավորություն թող չլինի, սակայն Արամ Ա-ն Հունաստանում իր այցի ընթացքում հասցրեց դատապարտել, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովն արեց-ավարտեց ու հիմա մեկնում է Ծայրագույն Արևելք առանց մի ձայն հանելու Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման առնչությամբ: Սա առնվազն տարօրինակ է:

Առնո Մահդեսի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին