▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են «ՀՀ իշխանությունների դեմ պայքարը» տեղափոխում Արցախ

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը իրազեկման ավտոերթեր է կազմակերպում հանրապետության ամբողջ տարածքում: Հերթական ավտոերթը նախատեսված է Արցախում՝ 2015 թ. հունվարի 31-ին:

«Արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, մեր քաղաքացիներին իրազեկելու ենք Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողոց դուրս գալու, օտարին ծառայող ու սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու և երկրի ապագաղութացման ու ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարի գործնական քայլերն սկսելու մեր ծրագրի մասին»: 
Այս ձևակերպմամբ են ներկայացնում իրենց ավտորեթի ասելիքը երթը նախաձեռնողները և պնդում, որ այն ունի զուտ իրազեկման բնույթ:

Փաստորեն «Հիմադիր խորհրդարանը» ՀՀ ներքաղաքական ինտրիգներից արդեն բավարաված, հիմա էլ մի նոր օջախ փորձում է ստեղծել Արցախում: Խնդիրը ոչ թե քաղաքական պայքարի ակտիվությւոնն է, այլ ՀՀ իշխանությունների դեմ բողոքել Արցախում, թե որն է դրա իմաստը, դժվար է հասկանալ: Կարծես որևէ տրամաբանական պատասխան չկա:
Նշենք, որ Արցախում այս երթի դեմ կան լուրջ հակասություններ, հիմնականում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ուղղակի հասարակ ժողովրդի շրջանակում, ըստ էության բավականին հիմնավորված պնդմամբ. «նման լարված պայմաններում անընդունելի է ժողովրդի միասնականությունը տրոհող ցանկացած գործընթաց»:

Ստեղծված իրավիճակներում հասարական ակտիվություն ունեցող խմբերը և քաղաքական կառույցները հանդես են գալիս ժողովրդի լայն շրջանակների համախմբման նախաձեռնությամբ` փոձում բարձրացնել նրա մարտական ոգին:
Պայքարել, Փառք Աստծո, սահմանադրության շրջանակներում, որևէ մեկին չի արգելվում, սակայն ինչ կարիք կա սահմանային լարվածության օրերին, ՀՀ իշխանությունների դեմ քաղաքական պայքարը տեղափոխել Արցախ: Ի՞նչ ակնկալիքներ ունեն ակցիայի նախաձեռնողները, ի՞նչ կտա դա Հայաստանին կամ Արցախին:

Էլ չենք խոսում այն մասին, որ այդ երթն իրականացվում է Ցեղասպանության դրոշակի ներքո: Ցեղասպանությունն ինքն ունի հավաքական գաղափարախոսություն և նրա շուրջ, որևէ քաղաքական կատեգորիա ստեղծելը, կամ այն ինչ-որ արկածախնդիրների շայերին ծառայեցնելւ բացարձակապես հակապետական ու հակազգային քայլ է:
Ավելի նպատակահարմար չէ՞ արդյոք հիմնադիր խորհրդարանի մտավոր ունակություններնն, այնտեղ ընդգրկված Ղարաբաղյան ազատամարտի ներկայացուցիչների հնարավորություններն ու մարտական ունակությունները կիրառել երկրի համար կարևոր ու արդիական հարցերում` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով վայելելու հեղինակություն և ժողովրդականություն:
Ժողովուրդների պատմական փորձը ցույց է տվել, որ բոլոր ժամանակներում հակառակորդի նկատմամբ հաղթանակի հասել են հավաքական և ուժեղ հասարակություն ունենալն պարագայում, երբ ժողովուրդը հավատացել է իր սեփական կարողությանը:

Արմեն Հովասափյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին