▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք բարոյական է Ղարաբաղում ներքին անկայունություն մտցնելը, երբ Ղարաբաղը զբաղված է իր սահմանները ամրացնելով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Իմիջայլոց ...

Այսօր Բերձորի մոտ դաժան ծեծի են ենթակվել
հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները: Նրանց թվում է Ժիրայր Սեֆիլյանը: Փաստ է, որ ծեծն ու վախեցնելը ներկա ռեժիմի հիմնական գործիքակազմի բաղադրիչներից են: Բայց որ Սեֆիլյանն ու մյուսները սխալ պահ են ընտրել «Հարյուրամյակը առանց ռեժիմի» ակցիայով Ղարաբաղ հասնելու, դա էլ է փաստ: Ախր ինչ իմաստ ունի հայտարարել ՝ «Հարյուրամյակը առանց ռեժիմի», երբ նախախարհրդարանի անդամներից շատերը կամ «պետական պատվեր» են կատարում կամ էլ դրսից են «սնվում»: Կամ, արդյոք բարոյական է Ղարաբաղում ներքին անկայունություն մտցնելը, երբ Ղարաբաղը զբաղված է իր սահմանները ամրացնելով: Կարծում եմ, նույնը նաեւ Հայաստանը: Ու ամեն տեսակ սարքովի քաղաքական թիթիզություններն այս պահին բոլորովին պատեհ չեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին