▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեստորանում թունավորվածերից 19-ը դուրս են գրվել, 10-ի բուժումը շարունակվում է

Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոններ: Բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման:
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն այցելել են բժշկական կենտրոններ, ծանոթացել հիվանդների առողջական վիճակին:
 
Բժշկական հաստատություններում կատարվել են համաճարակաբանական բոլոր  անհրաժեշտ հետազոտություններն ու միջոցառումները:
 
Հոսպիտալացված հիվանդների մեծ  մասն առողջացումով դուրս է գրվել: Այս պահին բուժումը շարունակում է տասը հիվանդ`  5 -ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի անմիջական հսկողության ներքո:
 
Հաշվի առնելով հանրապետությունում շոգ կլիմայական պայմանները` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել ճիշտ սննդակարգին, խուսափել ժամկետանց սնունդ օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին