▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հատիսի լանջին» ռեստորանում թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 1-ին «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից  թունավորման նախանշաններով հոսպիտալացվել էր ընդհանուր առմամբ 29 քաղաքացի։

«Մեզ մոտ գտնվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել»,-այս մասին Asekose.am-ի թղթակցին հաղորդեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նույն տեղեկությունը նաև փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից:

Հավելենք նաև, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:

Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին