▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդասենյակ թիվ 5

Hayzinvor.am-ը գրում է.

-Չորսն էլ նույն հիվանդասենյակում են պառկած՝ Դավիթը, Արմանը, Նարեկն ու Էրիկը: Չորսն էլ 20 տարեկան չկան, բայց ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ կռիվ են տվել, չեն վախեցել, մինչեւ վերջ կրակել են, – պատմում է Արտյոմ Պողոսյանը հոսպիտալի ճանապարհին:

Արտյոմը ազատամարտիկ է: Նա ոտքը թողել է Արցախյան պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր՝ թիվ 5 հիվանդասենյակի զինվորների հասակակիցը: Գուցե դա է պատճառը, որ Արտյոմի սիրտը չի կտրվում թիվ 5 հիվանդասենյակից:

-Դավիթը կորցրել է երկու վերջույթները,- շարունակում է Արտյոմը,- Արսենը՝ ոտնաթաթը, իսկ Նարեկը….

Վերջույթ, թաթ, դաստակ, կողոսկր: Բառերը ասես մեկական մեխ են, որ հարվածելով մտցնում եմ ուղեղիս մեջ:

…Ինչու էր ինձ թվում, թե թիվ 5 հիվանդասենյակը միջանցքի ծայրին կլինի: Երկու քայլ՝ եւ հիվանդասենյակի դռանն ենք. սիրտս ասես գլխիս մեջ է բաբախում: «Առաջ դու մտիր»,- ասում եմ Արտյոմին: …Սենյակը մեծ է, ու լույսը անսովոր շատ է թվում: Ես կկոցում եմ աչքերս, որ ավելի լավ տեսնեմ… Չորս ժպիտ, չորս լույս սենյակի չորս անկյունից բառացիորեն ծագում են վրաս:

-Բարեւ ձեզ, ո՞նց եք,- ես լսում եմ Արտյոմի ձայնը:

-Բարեւ ձեզ,- կրկնում եմ մեքենայաբար: Հանկարծ հայացքս կորցնում է Դավիթի պայծառ ժպիտը ու սահում ներքեւ, ծնկներից ներքեւ… Ու հիվանդասենյակի սպիտակ պատերը սկսում են օրորվել: Դավիթը արագ ծածկում է ոտքերի վիրակապը: Ես անզոր նայում եմ շուրջս. ինձ հենարան է պետք:  Նույն պահին մայոր Սարգիս Ստեփանյանի խրոխտ կերպարանքը նկարվում է դռների արանքում, ու ես գրկում եմ նրան: 

…Հիմա արդեն ես էլ եմ ժպտում: Մենք խոսում ենք բարձրաձայն, աղմկելով, մեկս մյուսին ընդհատելով ու ծիծաղում ենք:

– Ես ու դու թռչելու ենք պարաշյուտով, սար ենք բարձրանալու,- ասում է Սարգիսը Դավիթին ու միակ ձեռքով խառնում տղայի մազերը: – Դեռ պարելու ենք քո հարսանիքին:

 

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5

Էլի կռվելու եմ…

Ես Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղից եմ: Հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, հիմա ծառայում է սահմանային զորամասում: Աչքս բացել՝ շուրջս համազգեստով մարդիկ եմ տեսել: Մեր տանը ամենից հաճախ հնչող բառերն էին՝ սահման, զինվոր, զենք, բանակ… Ես ծնողներիս միակ արու զավակն եմ… Հայրս շատ էր հպարտանում իր համազգեստով: Ու համազգեստ կրելը մկրտվելու պես բան էր ինձ համար: Ես այնքան հպարտ էի, որ, չնայած մորս տրտունջներին, հայրս ինձ անվտանգ զորամասում տեղավորելու փորձ անգամ չարեց, ու ես ծառայության անցա երկրիս ամենաթեժ կետերից մեկում: Տասը ամիս հակառակորդի կրակի տակ դիրք ենք պահել տղերքով, դիվերսիաներ ենք ետ մղել:

…Դիրքի ավագը ես էի: Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ ապրումներ է ունենում մարդը, երբ պառկած է ականների մեջ, ու իր երիտասարդ հրամանատարը մտնում է ականապտված դաշտ, որ փրկի կյանքդ: Նա հասավ ինձ, կապեց ոտքերս, հետո ինձ շալակն առավ, ու միասին դուրս եկանք մահվան աքցանից:

Մնացածը գիտեք: Ես տարակուսանք եմ նկատում մարդկանց աչքերում, երբ ժպտում եմ, խոսում, ծիծաղում: Ես պատրաստ եմ եղել կյանքս տալ հայրենիքի համար, ես պատրաստ եմ եղել ամեն զոհողության, միայն թե՝ թշնամին չմտնի մեր հողը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունն ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունը: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայրիս զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ ինձ: Էլի սահման եմ գնալու, էլի կռվելու եմ թուրքի դեմ, էլի կրակելու եմ թուրքի վրա, եթե հանդգնի դուրս գալ իր բնից:

Դավիթ Գրիգորյան

շարքային

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5

Մեր թանկ զոհերը մեզ հազարապատիկ ուժեղ դարձրին

Հրետանի էր աշխատում, ականանետներով խփում էին ու խփում: Բայց դիմադրում էինք, առաջ չէինք թողնում թուրքերին:

Բարձրացա դիտակետ, որ դասակի հրամանատարի կողքին լինեմ: Հանկարծ դիմահար կրակ բացեցին, նույն պահին ոտքերիս մոտ նռնակ պայթեց: Ընկա: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց նորից ընկա: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ընկերներս վերջին ուժերով դիմակայում էին թշնամուն, որը ամեն կերպ փորձում էր գրավել դիրքը: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Հետո զորամասի հրամանատարի տեղակալն ու իրային ծառայության պետը ինձ հանեցին կրակի գծից՝ վտանգելով իրենց կյանքը: Թուրքերը ճանապարհը կրակի տակ էին առել, տեղ-տեղ սողալով ենք անցել: 50-60 մետր մենակ եմ սողացել:

Ես չհասցրի ցավ զգալ, չհասցրի մտածել, թե ինչպես է փոխվելու կյանքս, երբ ստիպված լինեմ ապրել արհեստական ոտնաթաթով, որովհետև ավելի ծանր հարված ու ավելի մեծ ցավ ստացա սրտիս. իմացա, որ ընկերներս մինչև վերջ պայքարել են ու զոհվել են դիրքը պաշտպանելիս: Իմ դասակի հրամանատարն էլ է զոհվել: Հայրենիքը միշտ էլ թանկ է եղել ինձ համար, բայց հիմա հայրենիքի գինը բազմապատկվել է զոհված ընկերներիս արյամբ: Թշնամին պատասխան է տալու իր արածի համար: Ընկերներիս կյանքի համար: Թուրքը թող իմանա, որ այս քառօրյա պատերազմը, այս զոհերը, որ ունեցանք պատերազմում մեզ հազարապատիկ ուժեղ ու վրիժառու դարձրին:

Արման Ավետիսյան

շարքային

   ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Զինվորը ամեն ինչից ավելի սիրո կարիք ունի

Զորամասում պառկած էինք, երբ նորից սկսեցին կրակել: Ինձ ու ընկերներիս՝ որպես օգնական ուժ, ուղարկեցին առաջնագիծ:

Արկը պայթեց կողքիսԱրդեն վիրահատվել եմ: Ինձ լավ եմ զգում, բայց դե կողոսկրս փշրվել էր, պիտի կպչի, որ կարողանամ շարք վերադառնալ: Շուտ ոտքի կանգնեմ, գնամ հասնեմ տղերքին:

Գիտեք, մի տեսակ, անհարմար ես զգում, որ տղերքը դիրքում են, իսկ դու պառկած հարցազրույց ես տալիս: Քաջերը սահմանին են, սա՛ գրեք իմ փշրված կողոսկրի մասին պատմելու փոխարեն: Էն մարդիկ, ովքեր ասում էին՝ ջահելները երկիր պահող չեն, թող գնան դիրքեր ու տեսնեն, թե ով է պահում երկիրը, ինչպես է պահում:

Մեզ ոչ մի բան այնքան չի ոգևորում, որքան ժողովրդի սերը: Երբ պատերազմ չկա, այդ ժամանակ էլ սիրեք: Չգիտեմ՝ Արմանը ձեզ պատմե՞ց, որ մի 10-12 տարեկան աղջիկ իր բուֆետի փողը հավաքել է ու դիրքապահ զինվորների համար ատամի մածուկ ու խոզանակ է առել-ուղարկել: Արմանն ասում է՝ ոնց էինք ուրախացել, ոնց էինք ոգևորվել: Մենք խոզանակ էլ ունեինք, մածուկ էլ, բայց էդ իրերի հետ փոքրիկ աղջիկը մեզ սեր էր ուղարկել….Բոլոր զինվորներն էլ հացից, հագուստիցամեն ինչից ավելի սիրո կարիք ունեն:

Նարեկ Վարդումյան

շարքային

 

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Մեր թանկ զոհերը մեզ հազարապատիկ ուժեղ դարձրին

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Հրետանի էր աշխատում, ականանետներով խփում էին ու խփում: Բայց դիմադրում էինք, առաջ չէինք թողնում թուրքերին:

…Բարձրացա դիտակետ, որ դասակի հրամանատարի կողքին լինեմ: Հանկարծ դիմահար կրակ բացեցին, նույն պահին ոտքերիս մոտ նռնակ պայթեց: Ընկա: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց նորից ընկա: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ընկերներս վերջին ուժերով դիմակայում էին թշնամուն, որը ամեն կերպ փորձում էր գրավել դիրքը: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Հետո զորամասի հրամանատարի տեղակալն ու իրային ծառայության պետը ինձ հանեցին կրակի գծից՝ վտանգելով իրենց կյանքը: Թուրքերը ճանապարհը կրակի տակ էին առել, տեղ-տեղ սողալով ենք անցել: 50-60 մետր մենակ եմ սողացել:

Ես չհասցրի ցավ զգալ, չհասցրի մտածել, թե ինչպես է փոխվելու կյանքս, երբ ստիպված լինեմ ապրել արհեստական ոտնաթաթով, որովհետև ավելի ծանր հարված ու ավելի մեծ ցավ ստացա սրտիս. իմացա, որ ընկերներս մինչև վերջ պայքարել են ու զոհվել են դիրքը պաշտպանելիս: Իմ դասակի հրամանատարն էլ է զոհվել: Հայրենիքը միշտ էլ թանկ է եղել ինձ համար, բայց հիմա հայրենիքի գինը բազմապատկվել է զոհված ընկերներիս արյամբ: Թշնամին պատասխան է տալու իր արածի համար: Ընկերներիս կյանքի համար: Թուրքը թող իմանա, որ այս քառօրյա պատերազմը, այս զոհերը, որ ունեցանք պատերազմում մեզ հազարապատիկ ուժեղ ու վրիժառու դարձրին:

Արման Ավետիսյան

շարքային

 

Թեկուզ տիեզերանավով գան

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Ես Ստեփանակերտից եմ: Ութ ամիս է մնացել՝ ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Այս անգամ էլ լավ դիմակայում էինք, մեկ էլ՝ թշնամու տանկերը մտան դիրք… Մնացինք տանկերի դիմաց, բայց չփախանք: Մանրամասներ չեմ ուզում հիշել. բոլորն էլ հեռուստացույցով պատերազմի մասին ֆիլմ տեսած կլինեն: Կարևորը՝ հոգեբանորեն պատրաստ լինես մարտի և տիրապետես զենքին: Եթե խուճապ չկա, վախ չկա, կյանքդ ամեն գնով պահպանելու միտք չկա, ուրեմն՝ հաղթող ես:

Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքերից չենք վախենում, ուզում է՝ տանկով գան, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Մենք ադրբեջանցիներին տալու հող չունենք, ընդհակառակը՝ ինքն է մեզ պարտք, ինքն է խլել մեզնից մեր պապերի հայրենիքը… Որովհետև թուրքի հետ իր լեզվով չենք խոսել: Թուրքին պիտի ուժ ցույց տաս, որ գայլի պես ոռնալով ետ քաշվի: Էդ էլ արեցինք:

Էրիկ Ալուխանյան

շարքային

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին