▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար է հափշտակել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Կ. Ս.-ի, Ա. Ժ.-ի եւ Կ. Զ.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000 ՀՀ դրամ գումար: Դրա դիմաց խոստացել է ՀՀ քննչական կոմիտեում հիշյալ կալանավորի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողի վրա ճնշում գործադրել եւ այդ եղանակով վերջինիս ուղղորդել ցուցմունքներ տալ հօգուտ կալանավորի: Սակայն գումարը վերցնելուց հետո նշված պաշտոնատար անձն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել, այլ կալանավորի վստահությունը չարաշահելու եղանակով` խաբեությամբ հափշտակել է այն:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար հափշտակելու, ինչպես նաեւ կալանավորի կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձ կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով եւ 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին