▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. դատարանը որոշում կայացրեց

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի ներկայացրած միջնորդությունը, որի ընթացքում դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, և Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին