▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ խանութի դռանը open-ի փոխարեն հայերեն գրեն բաց է, չե՞նք հասկանա

«Լեզվի պետական տեսչությունը ութ տարի է՝ զրկված է ստուգումներ կատարելու իրավունքից: Երևանում այսօր շատ են օտարագիր, օտարածին անուններով խանութներ, մշակույթի օջախներ, հյուրանոցներ: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հոթելների, մոթելների և այլն: Խանութների դռներին անգլերեն լեզվով գրում են open: Եթե հայերեն գրեն բաց է, չե՞նք հասկանա: DoubleTree by Hilton հյուրանոցի ոչ մի տառը հայերեն չէ: Լեզվի մասին օրենքի կոպիտ խախտում է:

Վատ է նաև վիճակը եթերում: Հնչում է ոչ մաքուր գրական հայերենը: Գրահրատարակչական ոլորտում էլ կոպիտ ուղղագրական սխալներ կան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը՝ հավելելով.

«Զավեշտալին այն է, որ չգիտես, թե ովքեր են բառեր թարգմանում ու սկսում գործածել: Ասում են կնախտաբան,  միզաբան, հաճույքաճխտիկ ու նման բառեր: Ինչպե՞ս կարելի է: Ախր, սրանք նախ պետք է հաստատվեն Տերմինաբանական կոմիտեի կողմից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին