▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկը փրկեց Սյունիքի 60.000 հայությանը,139 որբուկներին ու իր 5000-անոց զորքին

Վաղը՝ փետրվարի 25-ին, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է:

«Անդրանիկը բաց ու հավերժական գիրք է սերունդների համար: Պետք է անընդհատ հետևեն այս զուլալ աղբյուրի օրինակին, հայ մնան, պահեն հայի կերպարն ու Հայաստանը: Անդրանիկը մշտական է, մեծերի մեծն է: Նա մեզ է թողել Սյունիքը՝ որպես հայրենիքի անբաժանելի մաս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը՝ հավելելով.

«Ստիպված եմ նոր գիրք գրել, որտեղ ներկայացված են լինելու Անդրանիկի մասին օտարների խոսքերը, որովհետև նրանք մեր հերոսին պահում են իր տեղում, իսկ Հայրենիքում կան բերաններ, որոնք նսեմացնում են պաշտելի զորավարին: Պատմագրության մեջ որոշ էջեր ճշգրտման կարիք ունեն: Օրինակ՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը ե՞րբ են սկսել, ո՞վ է սկսել: Նազարբեկյանից առաջին հրաման ստացողը եղել է Անդրանիկը, նա է թուրքերի դեմ մարտերը սկսել: 2-3 անգամ շրջափակման մեջ է ընկել Ղուկասյանի՝ ներկայիս Աշոցքի  տարածքում, բայց փրկել է ժողովրդին: Նա կազմակերպեց Լոռվա սարահարթ տեղափոխումը, լուծեց փրկության խնդիրը, ապա նահանջեց, երբ թուրքական զորքը հասավ Ղարաքիլիսային: Այսինքն, առաջին մարտեր ընդունողը եղել է Անդրանիկը: Սա բաց է մնացել պատմագրության մեջ: Փառք Աստծո, 1918 թվականի օգոստոսի 8-ին դաշնակցական «Աշխատանք» թերթը գրել է.«Անուրանալի է Անդրանիկի ծառայությունը մեր հերոսամարտերին, որովհետև նա  թույլ չտվեց, որպեսզի թուրքերը մեծ ուժերով հարձակվեն ու շարժվեն դեպի Արարատյան դաշտ: Գրիգոր Բուլղարացին ասում է. «Աստված էր կամեցել, որ Անդրանիկը հայտնվեց.նա փրկեց Սյունիքի 60.000 հայությանը, 35.000 գաղթականությանը, 139 որբուկներին ու իր 5000-անոց զորքին: Ափսոս, նա չմտավ Արցախ: Դրա համար առաջինը մեղավոր են արցախցիներն ու անգլիացիները, որ եկան ու փակեցին ճանապարհը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին