▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ պատասխանատվություն և պատիվ է ձեզ հետ կիսել ձեր հոգսերը. ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին հայտարարելու պահից մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել՝ խնդրանքներ, հորդորներ, համագործակցության առաջարկներ: Այս մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Մեծ պատասխանատվություն եւ պատիվ է՝ ձեզ հետ կիսել ձեր հոգսերը, մտահոգությունները, ծանոթանալ ձեր գործունեությանն ու լսել ձեր առաջարկները: Դժբախտաբար, խնդրագրերի զգալի մասը չի առնչվում մեր նորաստեղծ ու դեռ կազմավորման փուլում գտնվող հիմնադրամի առաքելությանն եւ նպատակներին, այլ թերեւս պետք է ուղղվի համապատասխան պետական պատկան մարմիններին:

Այնուամենայնիվ, ուզում ենք վստահ լինեք՝ ժամ առ ժամ ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու. մենք աստիճանաբար ուսումնասիրելու ենք դրանք բոլորը՝ փորձելով մեր հնարավորությունների սահմաններում առնվազն խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել: Շնորհակալ ենք ձեր արձագանքների համար: Մենք միասին կարող ենք անել անհնարինը», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը»-ի հիմնադիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը: Հիմնադրամը նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք:

Կարդացեք նաև՝ Էական չէ՝ ով ինձ հետ քանի բաժակ սուրճ է խմել․չեմ պատրաստվում աշխատանքի տեղավորելու միջնորդություն անել. Աննա Հակոբյան

Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը. Աննա Հակոբյանի ուղերձը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին