▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Փաշինյանն ու Խաղաղության համաժողովի մասնակից երկրների ղեկավարները յուրօրինակ կերպով են լուսանկարվել

Հուսով եմ՝ Վիգեն Սարգսյանը կքվեարկի սեփական կուսակցության օգտին, քվեարկողները դժվար թե շատ լինեն. ՔՊ մամուլի խոսնակ

Ինչպե՞ս Էմանուել և Բրիջիտ Մակրոնները դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կանչվել. ո՞վ է նոր դեսպանը

Հայտարարություն. գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի ունեցել



2018-09-12 22:56:37

Անդրադառնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերջին հրապարակման վերաբերյալ սոց. ցանցերում արված բազմաթիվ մեկնաբանություններին եւ հարցադրումներին՝ հայտնում ենք հետեւյալը.

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայանները, կոմուտացիոն եւ ծրագրային ապահովման համակարգերը տեխնիկական հնարավորություն չեն նախատեսում բաժանորդների միջեւ կատարվող զանգերի կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության պահմանման, խոսակցությունների գաղտնալսման համար: Խոսակցությունների գաղտնալսում կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) միջազգային ստանդարտներին համապատասխանող հատուկ համակարգով, և առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում և բաժանորդների միջև ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող: 

 

Գաղտնալսման մեղադրանքները բացառձակապես անհիմն են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ շարժական կապի օպերատորները իրավունք չունեն գաղտնալսել իրենց բաժանորդների խոսակցությունները, այլեւ այն պարզ պատճառով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար նման գաղտնալսումների իրականացումը ենթադրելու էր հսկայական ծավալների տեղեկատվության պահպանման համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված շարունակական ծախսեր, ինչը բացարձակապես չէր կարող հետապնդել որեւէ առետրային նպատակ ընկերության համար եւ ինքնին հանդիսանալու էր չհիմնավորված ծախս:

 

 

 

 

 

 

 

 

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պահպանում է ընկերության՝ ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունը և ամբողջականությունը՝ իր հաճախորդների անհատական տվյալները պաշտպանելու և ընկերության հեղինակությունը պահպանելու նպատակով: Ընկերության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին:

Կարդացեք նաև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.