▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը թույլ չէր տալիս, որ աշխարհը մոռանա հայ ժողովրդի ապրած մեծագույն ողբերգության մասին. Սոլովյով

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ինչպես եւ միլիոնավոր երկրպագուներ մեծ հայորդի Շառլ Ազնավուրի մահվան լուրը ընդունել է որպես մեծագույն կորուստ։ «Կարելի է ասել, որ մի ողջ դարաշրջան գնաց։ Հեռացավ հայ ժողովրդի մեծագույն զավակը, ով պատկանում էր ողջ մոլորակին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեռացավ մի մարդ, որը բարձրորեն կրում էր պատմությունը, սերն ու մշակույթը իր հայրենիքի, եւ այդ հայրենիքը հանդիսանում էր եւ Ֆրանսիան, եւ իր առաջին հայրենիք Հայաստանը։ Մարդ, որը երբեք չէր մոռանում հայ ժողովրդի մեծագույն ողբերգության մասին եւ իր հրաշք տաղանդն ու ազդեցությունը օգտագործում էր, որպեսզի աշխարհը չհամարձակվի մոռանալ այդ ողբերգությունը»,- РУСАРМИНФО-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է հեռուստալրագրողը։

 

 

Սոլովյովի կարծիքով՝ Ազնավուրը խորաթափանց մարդ էր, իսկ նրա երգերը ստիպում էին արտասվել եւ գիտակցել վեհ գաղափարների հետ շփումը շատ սերունդների։ «Նրա երգը սիրո մասին, դա հավերժական դասական է համաշխարհային մշակույթի մեջ։ Շառլ Ազնավուրը մի ողջ տիեզերք էր, եւ այդ տիեզերքը մնաց մեզ հետ ապրելու, առանց իր արարչի»։ Սոլովյովը հիշել է, որ «Թեհրան-43» լեգենդար ֆիլմում հնչում է Ազնավուրի երգը, որը ամեն մի ռուսաստանցու եւ նախկին ԽՍՀՄ տարածքի ամեն մի բնակչի հոգու մի մասնիկն է:

 

Կարդացեք նաև՝ Սա իսկապես սգալի օր է մեր ժողովրդի, երկրի պատմության համար. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Նիկոլ Փաշինյանն՝ ի հիշատակ Շարլ Ազնավուրի մոմավառությանը

Հրաժեշտ ենք տալիս Հայաստանի զավակին... Սելին Դիոն

Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների համար. Ջոնաթան Լաքոթ

Շառլը ինձ պատմում էր, որ մանուկ ժամանակ տանը վրացերեն էին խոսում. Սաակաշվիլին՝ Ազնավուրի մասին

Հաջողությու՛ն, արտիստ, հանգչիր խաղաղությամբ. Հենրիխ Մխիթարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին