▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը` Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը:

 

 

Նա մասնավորապես գրել է.

«Օպերայի սրճարանները պետք է հանվեն, բայց՝

1) խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:

 

 

2) Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»:

 Կարդացեք նաև՝ Քաշքշուկ սրճարանների ապամոնտաժմանը դեմ արտահայվող քաղաքացիների և ոստիկանների միջև 

16 ցուցարար բերման է ենթարկվել

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մեկ մասնակից և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Ուղիղ եթեր Օպերայի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկած ոստիկանական մեքենայից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին