▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովետական բանտից դաժան մեկ էլ ռումինականն էր.Ի՞նչ է պատմում նախկին քաղբանտարկյալը

Այսօր նշում ենք ՀՀ Անկախության 25-ամյակը: Խորհրդային կայսրության քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանն այն անձանցից մեկն է, ով պայքար է մղել հանուն անկախության, բանտում կրել բազում զրկանքներ:

«Ուրախ եմ, որ Հայաստանը ինքնիշխան է, ունի գերբ, դրոշ: Երբեք չեմ զղջացել չեմ սպասել որէ գնահատականի: Պատերազմ գնացողները չեն սպասում հերոսանալու, նրանք գնում են մեռնելու: Ես շքանշանի համար չեմ տառապել: Ավելին, Սերժ Սարգսյանին վերադարձրել եմ Գարեգին Նժդեհ շքանշանը. չեմ սիրում»,-Asekose.am-ի  հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալը:

Մերուժան Հովհաննիսյանը ցավով է հիշում Վլադիմիրի բանտում անցկացրած օրերը.

«Ես ձեզ երանի եմ տալիս, որ չեք տեսել այն երկիրը, որտեղ մենք ենք ապրել: Սովետական բանտից դաժան բանտ մեկ էլ ռումինականն էր՝ Չաուշեսկուի ժամանակ, որտեղ մարդու աչքերին սև ռեզին էին ամրացնում՝ նախքան քայլելը: Ինձ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՍՍՀ Քրեական օրենսգրքի 65 և 67-րդ հոդվածներով: Գտել էին Բեյրությում հրապարակված տարեգիրքն ու ինձ համարել թթու նացիոնալիստ: Ես այն 7 հայրենասերներից մեկն եմ, ում պայքարը սկսվել է 1962 թվականից և ձերբակալվել եմ Գարեգին Նժդեհի վախճանից 6 տարի անց ու եղել եմ այն բանտախցում, ուր հոգին ավանդել էր Նժդեհը: Վլադիմիրի բանտում շատ էին քաղաքական գործիչները՝ տարբեր ազգերից: Բանտը 4 մետր երկարություն ուներ, 2 մետր լայնություն: Բանտախցում 8 հոգի էին: Երկհարկանի մահճակալներ էին, սեղանն ու աթոռները՝ բետոնե հատակին գամված: Շարժվելու և շնչելու ժամանակ չկար: Մեզ ընդամենը 40 րոպե ազատություն էր տրված, այն էլ ցանցապատ տանիքով մի սենյակում»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին