Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ նամակ են հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին:
«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- հավելել է Հաջիևը։
Գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերին` Բաքվում:
***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ ««Ադրբեջանն առաջարկել է հայկական կողմին, որպես ժամանակավոր մոտեցում, համաձայնեցնել այն հիմնական սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատման համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հասկացնելով, որ խաղաղության ամբողջական պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը: |