▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի առաջա՞րկն է իրատեսական․․․Լրագրողները՝ ՔՊ-ականին

Ալիևի առաջա՞րկն է իրատեսական․․․Լրագրողները՝ ՔՊ-ականին

***

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել էր Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրից որոշ կետեր դուրս թողնելու մասին․ «Հունիսին Ադրբեջանն իր պատասխանները ներկայացրեց Հայաստանին՝ նախագծի վերաբերյալ, որից մոտ 70 օր անց Հայաստանը փոխանցեց իր տարբերակը. մի շարք կարևոր կետեր դուրս էին մնացել, և մեզ ասացին, որ սա հարցի լուծում է: Մեր խորհուրդը հայկական կողմին այն է, որ ավելի լուրջ մոտենան այս հարցերին: Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- ասել էր Բայրամովը։
«Ի՞նչ կետերի մասին է խոսքը, արդյո՞ք գործընթացն առկախված վիճակում է»,- հարցի պատասխանն այսօր լրագրողները փորձել են ստանալ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից։
«Ես չէի տա նման գնահատական՝ հաշվի առնելով, որ պրոցեսը շարունակվում է։ Հայաստանը 10-րդ խմբագրումն է ուղարկել Ադրբեջան։ Կարևոր քայլ ենք կատարել․ համաձայնեցված բոլոր հոդվածները թողնելով խաղաղության պայմանագրի մեջ՝ առաջարկել ենք Ադրբեջանին ստորագրել այն։ Պայմանագրի հոդվածների ճնշող մասը համաձայնեցված են և նաև բովանդակային առումով կարևոր են, այսինքն՝ հնարավոր է այդպիսով ունենալ խաղաղության պայմանագիր։ Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է, պետք է արձագանքեն՝ պաշտոնական առաջարկներով։ Այն, ինչ Հայաստանն ուղարկել է, համաձայնեցված է, Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրումը քաղաքական կամքի հարց է»,-ասել է Խանդանյանը՝ նշելով նաև, որ ՀՀ-ն առաջարկ է արել Ադրբեջանին՝ ներդնել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, որը, սակայն, անարձագանք է մնացել․ «Ադրբեջանը ևս զինվում է, և եթե այնտեղ մտահոգություն կա Հայաստանի զինման հետ կապված, ապա այստեղ ավելի մեծ մտահոգություն կա, և դրա համար տրամաբանական է, որ նման վերահսկողություն իրականացվի»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее