Հայեր ջան շատ ցավալի է,որ կրկին սահմանին զոհեր ունենք,բայց խուճապի մատնվելու կարիք չկա: Ինձ համար ամեն ՀԱՅ զինվորի մահը մեծ ցավ է,որովհետև ես համարում եմ,բոլոր ազգակիցներիս եղբայրներ՝սերված նախապապ Հայկից: Սակայն պետք է ոչ թե խուճապի մատնվել,կամ սթրեսային իրավիճակների մեջ հայտնվել,այլ՝մտածել ինչ անել:
Ըստ իս` ներկա պահին պետք է երկու բան հասկանալ Ադրբեջանը այսպիսով ուզում է մեր շարքերում խուճապ սկսել՝անընդհատ մեզ զոհեր պատճառելով, բայց ոչ լայնամսշտաբ պատերազմ սկսել,իսկ եթե սկսի էլ թող չթվա,որ նա հաղթող է լինելու: Հիմա ասեմ ինչու եմ այդպես կարծում: Ադրբեջանի իշխանությունների համար ավելի էական է,որ Հայաստանը լարվածության մեջ մնա և սկսի խուճապի մատնվել,իսկ ինքը շարունակի լափել նավթադոլլարները,քան՝ սկսի պատերազմ և կրի հսկայական կորուստներ՝առաջին հերթին իր Բաքու-Ջեյհան նավթամուղի պայթեցման հետևանքով,և Բաքվի նավթահորորի պայթեցման պատճառով:
Մեր ԶՈՒ կողմից նրանց նավթամուղի և նավթահորերի ոչնչացումը իրական է,որովհետև հավատացեք,որ ունենք այդ ռազմատեխնիկական հնարավորությունները,շատ փակագծեր իմացածիցս չեմ բացի,բայց կասեմ,որ նավթամուղը պրիմիտիվ հրետանային միավորներով էլ կարելի է ոչնչացնել,իսկ հանքերը հաստատ խոցելի են մեր հրթիռների համար:
Հավատացեք Իլհամի համար ավելի կարևոր է նավթը քան՝ Արցախը,որ ոչ մի բնական հարստություն չունի,որից կարելի է միլլիոններ քամել.Արցախը մեզ համար է թանկ,որովհետև մեր հայրենիքի մի մասն է; Ալիևին Արցախի խնդիրը պետք է միայն ներքին լսարանի համար,որ կարողանա պատերազմի սպառնալիքով մնալ իշխանության: Հիմա կասեք,որ Ադրբեջանը նորագույն և լավ մարտատեխնիկական բնութագիր ունեցող զինատեսակներ է ձեռք բերել,իսկ ես կասեմ այո ճիշտ է: Այդ նույն զինատեսակներից մենք էլ ունենք ,բայց ոչ այդքան մեծ քանակով,իսկ մարտական գործողությունների ժամանակ կարևորը ոչ թե տեխնիկայի քանակն է,այլ՝այն օգտագործողի ոգին և զենքին տիրապետելու վարպետությունը,իսկ ադրբեջանցիները երբեք քաջությամբ և պրոֆեսիոնալիզմով չեն փայլել:
Հիմա գոնե նույն զինատեսակներից մենք էլ ունենք,թեև քիչ բայց ունենք.հարցրեք ցանկացած ծանոթ ազատամարտիկի առաջին պատերազմի մասին և նա կպատմի ինչպես էին ազիկները խորհրդային բանակից մնացած այն ժամանակների գերազանց զինտեխնիկայով պարտվում մերոնց որսորդական հրացաններին; Այժմ մենք էլ ունենք,բայց քիչ,իսկ կարևորը,որ մեր քչով հասցնենք ճիշտ ,հուժկու և իմաստալից հարված թշնամուն:
Այժմ պետք է խարունակելով կատարելագործել մեր բանակը լուծոնք համար մեկ խնդիրը՝տեխնիկապես հագեցնել սահմանապահ զինվորին,որ կյանքին մինիմալ վտանգ սպառնա.մեր գիտնականները տարբեր տեխնիկական առաջարկներ են անում՝սենսորային համակարգերից մինչև հեռակառավարվող նշանառու զենքեր,իսկ դրանց համար գումար հայթայթելու մասին խոսել եմ վաղուց՝առաջարկելով բանակի համար որտեղից գումար հավաքել:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։