▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամբողջը կենտրոնացված է Փաշինյանի մտերիմների ձեռքում»․ նախկին վարչապետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղեկատվություն հայտնեց․ «Այս տարի սպասվում է մոտ 30 մլրդ դոլարի ապրանք, որ պետք է ներմուծենք, հետո վերաարտահանենք, ամբողջը կենտրոնացված է Փաշինյանի մտերիմների ձեռքում։ Մարդիկ կան, որ էս տարի կվաստակեն 2,5-3 մլրդ դոլար շահույթ»։ Նա խոստացավ մանրամասներ հայտնել առաջիկայում։

***

«Սկսում են՝ մութ ու ցուրտը հիշո՞ւմ ես, հա՛, հիշում եմ»,- անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Մութ ու ցուրտը երկու տարում վերացրինք, 14 հազար քառ․ կմ-ն հիշո՞ւմ ես, որ տվել ես, արա՛, ու շարունակում ես տալ»,- շարունակեց նա՝ խոսքն ուղղելով Փաշինյանին։

Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթանում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու խոսելով Փաշինյանի տնտեսական քաղաքականության մասին՝ ասաց․ «Տնտեսության ոլորտում, տնտեսական օրենսդրության ոլորտում կամակոր, ոչինչ չհասկացող։ Հարկային մասնագետը մտնում ա մոտը՝ բառ ասի, էս մարդը կես ժամ խոսում ա՝ հարկերից ոչինչ չիմանալով։ Ժողովուրդ ջան, մենք որպես ազգ, առաջ կգնանք էնքան, ինչքան ավելի շատ լսում ենք, քան թե խոսում ենք։ Իշխանությունները ավելի շատ խոսում են, քան՝ լսում, այսինքն՝ ոչինչ չեն սովորում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее