▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն երկու կողմերին կոչ է անում հարգել հրադադարը

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգությունն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի վերաբերյալ, որը զգալի զոհերի պատճառ է դարձել, ինչպես նաև կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես գործողություն ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և հարգել հրադադարը: Ջեն Փսակին նաև իրենց ցավակցությունն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին.

«Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Պատասխան քայլերը և բռնությունները միայն ավելի կբարդացնեն խաղաղ կարգավորման հնարավորությունը: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ, հակված ենք օգնել կողմերին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման»:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքին. «Ինչ վերաբերում է հանդիպման առանձնահատկություններին, ես չեմ խոսել մեր թիմի հետ այդ մասին: Մենք ավանդաբար աջակցել ենք նման հանդիպումներին, որպեսզի այս խնդիրների շուրջ երկխոսություն կայանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее