▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել». Ճակատենի գյուղապետ

Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր սահմանն անցնում է Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղերի անմիջապես հարևանությամբ (Իսկ Google-ի քարտեզներով` որոշ տեղերում հատում է)։ Ռուս սահմանապահները Կապանից դեպի հարավ ճանապարհին պարեկային ծառայություն կիրականացնեն։ Ճակատենի գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը «Sputnik Արմենիայի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ճանապարհի անվտանգության մասով դեռ հստակ ոչինչ չգիտեն. «Ոչ մի ձև չենք կարող ասել, թե ինչ է լինելու, անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել։ Մեր ցորենի դաշտից մինչև իրենց գյուղ 500 մետր է։ Ճիշտ է` ռուս սահմանապահներն այստեղ են, բայց ոչինչ երաշխավորել չենք կարող»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее