▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին

«Լինելով ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ արդյո՞ք մտահոգված եք այն տեղեկությամբ, որ պոլիկլինիկաներից մեկում օրինակ «Վագա Ֆարմը» դեղատան տարածքը վարձակալելու համար 500 հազար և ավելի գումար է առաջարկել՝ մերժել են, բայց այդ նույն տարածքը 300 քանի հազարով տվել են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ»-ին։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումն ինչպե՞ս եք մեկնաբանում»,- «Ֆակտոր»-ը դիմել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին։

«Եթե կարծում եք, որ ընթացակարգերի խախտում է տեղի ունեցել, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին»,- պատասխանել է պատգամավորը։

Դիտարկմանը, որ քաղաքական գնահատական է ակնկալում, ոչ թե ուղղորդում, ՔՊ-ականը պատասխանել է․ «Առաջին անգամ եմ լսում: Կուսումնասիրեմ և եթե բացահայտեմ, որ ընթացակարգի խախտում է եղել, ինքս դա կանեմ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее