▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության խորացմանը․ Սամանթա Փաուեր

Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության խորացմանը։ X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее