▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետացած զինծառայողը փնտրվում է ՌՈ-ի կողմից

ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու զորամասից դուրս գալու և անհետանալու վերաբերյալ շրջանառվող լուրերը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է՝ հավելելով, որ Ռազմական ոստիկանությունը փնտրում է զինծառայողին:

Ինչ վերաբերում է հետախուզում հայտարարելուն, ապա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ սահմանված կարգով հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ է, որ երեք օրը լրանա, քանի որ հնարավոր է, որ մինչ այդ զինծառայողը ետ վերադառնա զորամաս, իսկ նշված օրը լրանալուց հետո՝ զինծառայողի հայտնաբերվելու դեպքում, կհարուցվի քրեական գործ. այդ երեք օրը լրանում է հունիսի 29-ին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее