▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը խռովել է Սերժ Սարգսյանից և հեռացել. newsbook.am


Սերժ Սարգսյանի և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի միջև սև կատու է անցել: Իր վերջին այցից հետո Արա Աբրահամյանը խիստ խռոված հեռացել է Հայաստանից՝ երկար ժամանակ այստեղ չգալու վճռականությամբ: Իսկ խռովելու պատճառը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը այդպես էլ չի կատարել նախկինում տրված իր խոստումը՝ Արա Աբրահամյանի եղբորը՝ Գագիկ Աբրահամյանին նախարար նշանակելու մասին:

Ըստ կայքի  ունեցած տեղեկությունների, Գագիկ Աբրահամյանի նշանակումն ընդամենը տեխնիկական հարց է եղել, սակայն խանգարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ամեն կերպ խոչընդոտելով այդ նշանակմանը: Արա Աբրահամյանի եղբոր նշանակումը կնշանակեր առաջինի մշտական ներկայությունը Հայաստանում, որոշակի միջամտությունը, Հայաստանում Աբրահամյան եղբայրների բիզնեսի ծաղկումը: Իսկ Հովիկ Աբրահամյանը միշտ էլ որոշակի տարածություն է պահել իր և Արա Աբրահամյանի միջև:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее