▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին պահից նախարարությունը տեղեկացված է եղել. նախարարը՝ նորածնի դին չգտնելու դեպքի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։

Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։

Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։

Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»:

Հիշեցնենք, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել: Ծնողները կասկածներ ունեն, որ նորածնին գողացել են, վաճառել են, կամ էլ օրգաններն են վաճառել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее