▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Հարությունյանին տեսել են Բաթումիի կազինոներից մեկում

Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ չէ առաջին օրը առերեսվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված 14 միլիոն դոլար կաշառքի գործով անցնող Արաքս Դիլանյանի հետ։

 

 

 

 

 

 

Այս մասին  Hraparak.am-ի հետ զրույցում հայտնել է  Սիլվա Համբարձումյանը: Դիլանյանը մոտ մեկ ամիս առաջ Երևան է եկել նախաքննության մարմնին տեղեկություններ հայտնելու և հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում չկարողանալով մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարության համաձայն՝ հանքեր ձեռք բերելու դիմաց Արամ Հարությունյանի պահանջած գումարի մի մասը փոխանցել էր Արաքս Դիլանյանի հաշվին։

 

 

 

 

 

 

 

Տիկին Սիլվան հայտնել է, որ Բնապահպանության նախկին նախարարին ու Արաքսին ծանոթացրել է մի երրորդ անձ, որը հիմա ահավոր զայրացած, ման է գալիս Հարությունյանին։ «Ախր Արամին հիմա սաղ են ման գալիս»,- մեկնաբանեց Սիլվա Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ Արամ Հարությունյանին տեսել են Բաթումիի կազինոներից մեկում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Գործարարը պնդում է, որ 14 մլն դոլար կաշառք է տվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին

Արամ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է. ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. նոր մանրամասներ

Արամ Հարությունյանը փորձել է փախչել

Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի

Նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее