▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանի վրա հարձակվողը Շմայսի վարո՞րդն է եղել

Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունն այսօր  հաղորդագրություն է տարածել, որի  համաձայն, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:

ilur.am-ն այս առիթով գրում է, որ կայքի  տեղեկություններով Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:

Ըստ կայքի հայթայթած առաջին տեղեկությունների, Սվազյանը եղել է  Շմայսի մեքենաներից մեկի վարորդը, սակայն պաշտոնապես ձեւակերպված չի եղել որպես վարորդ։  Սվազյանի վրա քրեական գործ է հարուցված, որը կապված է թանկարժեք քարերի մաքսանենգության հետ և որպես Արամ Մանուկյանի վրա հարձակման  փոխատուցում` նրան խոստացել են փակել նշված քրեական գործը:

ilur.am-ը նաև գրում է.  «հարկ է նաև նշել, որ news.am-ի հետ զրույցում Շմայսը, ըստ էության, հաստատել է մեր ունեցած տեղեկությունները, որ Արամ Մանուկյանի հարձակման անմիջապես հետևում կանգնած է հենց ինքը՝ Շմայսը: Վերջինս մասնավորապես հայտարարել է. «Ով իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել: Ոչ մի բան էլ չկա սրա հետեւում: Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա»»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее