▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արի ստեղ հլը…դու արի ստեղ.ՀՀԿ-ականներն ընդդիմադիրներին «մարտի» էին հրավիրում

ԱԺ-ում այսօր շարունակվում են Սահմանադրական փոփոխությունների նախագծի  շուրջ քննարկումները:

Մեծ աղմուկ առաջացրեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցերը: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը երեկ կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Սերժ Սարգսյանն անձամբ է հայտարարել, որ խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա սկսեց բղավել Լևոն Զուրաբյանի ուղղությամբ: Տեղի տվեցին նաև Հրանտ Բագրատյանի նյարդերը. նա տեղից վեր կացավ ու սկսեց բղավել:Հետ չմնաց  ՀՀԿ  պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով փորձեց սաստել ընդդիմադիրներին՝ ասելով. «Արի ստեղ հլը»: «Դու արի ստեղ»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը:

«Երկուսդ էլ դուրս եկեք ւ հարցերն այնտեղ լուծեք»,-խորհուրդ տվեց ԱԺ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее