▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. «Ֆանտոմասը» փորձել է փախչել քննչական բաժնից

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից փորձել է փախուտի դիել Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը, ով վերջին օրերին դարձել էր «աստղ», քանի որ Երևանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել: 

Հիշեցնենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակրպությունում ավազակություն կատարած եւ 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։

 

 

 

Նույն օրը Երեւանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել էին Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Կարդացեք նաև՝ Բացահայտվել է նաև Varks.am-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее