▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել

 

Արթուր Դանիելյանը քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս պահին Արթուր Դանիելյանը  հարցազրույց է տալիս  լրագրողներին:

 

 

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանը ներխուժել էր «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձերբակալել ղեկավար Արթուր Դանիելյանին:

Ադեկվադ ՀԿ-ի անդամ Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տարածել է կադրերը, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Արթուր Դանիելյանին: Գրիգոր Մինասյանի խոսքով, Արթուր Դանիելյանին ձերբակալել են  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարմնական ծանր վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար:

«Միայն Արթուր Դանիելյանին են ձերբակալել: Երեկվա ասուլիսին հնչեցրած մտքի համար, որ եթե այսպես շարունակի, մի օր էլ ստիպված լինենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ցխեն»,- ասաց նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее