Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, երեկ, «Փարավոն» ռեստորանային համալիրում մեծարել է հանրապետության 10 լավագույն մարզիկներին: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններն ու նրանց մարզիչները դրամական պարգևներ ու նվերներ են ստացել:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել, պարգեւատրվեց Երեւանում բնակարանում։
Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Գագիկ Ծառուկյանին նվիրել է «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենա, իսկ տասնյակում ընդգրկված մյուս ութ մարզիկներին՝ «Լադա Գրանդ» ավտոմեքենաներ:
Նշենք, որ մարզիկների մեծարման միջոցառմանը սովորաբար մասնակցում էին նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր, սակայն, երեկ Փարավոն» ռեստորանային համալիրում չէին: