Պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում քարոզչության արգելքը վերաբերում է քարոզչության ժամանակահատվածին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:

«Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը. ԸՕ–ում ուղղակիորեն ամրագրվում է, որ նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7–րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ։

Այս ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26–ին եւ ավարտվում դեկտեմբորի 7–ին, այսինքն դա հենց այն ժամանակահատվածն է, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված։ Ինչը նշանակում է, որ այս ժամանակահատվածի համար են կիրառելի Ընտրական օրենսգրքում սահմանված կանոնակարգումները»,–ասաց Տիգրան Մուկուչյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


