▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախալքալաքի գունդը` Գագիկ Ծառուկյանի թիկունքում

Պարզվում է, Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովի այս մասնակիցները, ավելի կոնկրետ՝ Ծառուկյանի թիկունքում նստելու տեղ ունեցող /ինքներդ եք հասկանում, որ այդ տեղերը պատահական մարդկանց չեն վստահում/ երիտասարդները Ախալքալաքի գնդից են, ովքեր 2013թ. մարտ-ապրիլին Րաֆֆի Հովհաննիսիյանի BAREVOLUTION-ի ժամանակ խոչընդոտում էին ԲՈՒՀ-երում ազատատենչ ուսանողների դասադուլերի կազմակերպմանը եւ ապասարկում էին ռեժիմին: Դա երկու տարի առաջ էր, եւ արձանագրենք, որ, ստացվում է, այն ժամանակ Հայաստանը կարիք չուներ նոր իշխանության ձեւավորման /Գ.Ծառուկյանի տերմինաբանությամբ/ ....

Ու հենց այսպիսի դեկորի ֆոնին այսօր խոսվո՞ւմ է իշխանափոխության, այն էլ արտահերթ իշխանափոխության մասի՞ն: Անդրանիկ Թեւանյանն էլ ասում է, այս ելույթի ժամանակ պամպերսների ու վալիդոլի դեֆիցիտ է առաջացե՞լ դեղատներում.... Ես կասեի, ռեժիմի սենյակներում ՀՀԿ-ականները լիաթոք քրքջալուց ընկել են աթոռներից, ծիծաղից ուշաթափվել են ... Այ, հնարավոր է, սրտի կաթվածների համար շտապօգնության կանչերի աննախադեպ աճ եղած լինի, մաստերսկոյներում կոտրված աթոռների վերանորոգման հերթ եղած լինի, իսկ դեղատներում էլ այլ պարագաների դեֆիցիտ առաջացած կլինի....

 

Ստյոպա Սաֆարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее