ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թելեգրամյան էջում ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ողբերգություն էր: Չեմ ուզում խոսել քաղաքական խնդիրների մասին, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, անխոս, կան։ Ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու և օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները և ստիպված են եղել փախստական դառնալ.... Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները գերեվարված են ու բանտարկված։ Եվ ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց հետ ոչինչ չպատահի, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան։ Որովհետև դժվար թե համաձայնեն մնալ այն ԼՂ-ում, որտեղ հայ բնակչություն չի մնացել։ Վստահ եմ՝ ապագայում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը...»:
«Աղոթում եմ Աստծուն, որ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի». Զատուլին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet