▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ,մարդ,ասինք` չէ,էլի... Նյե~տ...

Էս` քաղաքական-մաղաքական ամեն ինչն արդեն զավեշտն էլ է գերազանցում,ազնիվ խոսք:Հյուծվեցինք սպասելով,որ քաղաքական մտքի մեր նորընծա հանճարները, ուր որ է,մի խելացի բան պիտի անեն:Լավ,քարը գլխին,թե ինչով են զբաղված եղել` գրել-կարդալու տարիներին,փոխարենը,գոնե քաղաքական բեմարվեստի հմտություններում մի բան սովորեին,որ ունկնդիր` խելացի բանականությունն իր համար մխիթարվելու մի բան գտներ:Թե չէ` էս կարգի թերագնահատա"նք...

Այն,որ տգիտությունն ինքն իր մասին մեծ կարծիք ունի,վաղուց է ինձ հայտնի:Գրագետ մարդկանց ինքնամեծարմանը` իմացությունն է խանգարում...Բայց էս չափի ինքնավստահություն,անգամ,բթամտությունն է անզոր խոստանալ,քանզի թեև բնազդաբար,բայց կաշին փրկելու գինը` սա գոնե լավ գիտե...

Ցավում եմ միայն,որ ամեն անգամ միևնույն սպասելիքներով,բայց բանականությունը որևէ կերպ խրատվել չի ցանկանում:Զզվելի է,երբ հարմարվողականության թաքստոցներից ծիկ-վիկ անելով,մի ամբողջ արժանապատվություն` թքած ունի ինքն իր վրա:Էս խեղճ ժողովուրդն էլ անորոշության մեջ միայնակ մնալով,կառչել է քաղաքական մտքի նույնօրինակ գաճաճությունից,թե` << բարեփոխում եմ ուզում,հեղաշրջում եմ ուզում,ինձ շնչելու օդ տուր,սնվելու հույս տուր,չմեռնելու խոստումներ ու էլի մի քանի սրտի հովանքներ,լափելուդ հերն էլ անիծած >>:Ու նույն` խմբակային երգը.
հիմա~,հիմա~...

-Այ,մարդ,ասինք` չէ,էլի: Նյե~տ:

Էս երկրին էլի` ազատամարտիկը տեր կանգնի:

Թե չէ,ազնիվ խոսք...

 

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее