▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը»

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք:

Հայերը որոշել են փորձարկել Բաքվի վճռականությունը: Բնապահպան ակտիվիստների բողոքը մեղմագույն ձևն է: Այս մասին հայտարարել է քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

«Եթե այդ ազդանշանը չհասնի Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել հանքը։ Ոսկու խտանյութով մեքենաները կարող են կանգնեցվել մայրուղու վրա և ձերբակալվել: Ավելորդ է հիշեցնել, որ ղարաբաղցի հայերը էլեկտրաէներգիան և գազը Հայաստանից ստանում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մալուխներով և խողովակաշարով։ Հուսով եմ, որ անջատողական ռեժիմի առաջնորդները ողջախոհություն կունենան լսելու էկոակտիվիստների բողոքները և դադարեցնելու հանքավայրերում ապօրինի արդյունահանումը։ Դժվար թե նրանց շահերից բխի հակամարտությունը հասցնել մի փուլի, երբ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած ուժեղ գործիքները»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее