▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեփոխումները չպետք է լինեն «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է. Կառավարության նիստի սկզբում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց` եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նոր կառավարման համակարգ ունեն, որը պատմականորեն կոչվում է ուղիղ-ժողովրդավարությունից եւ այս տրամաբանությունից պետք է բխի քայլերը:

«Մյուս շաբաթվանից կարող են հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսեն երկխոսությունը հանրության հետ և իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակություն, ընկալում ձևավորլը: Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ուենցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ:

Ես կարծում եմ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը և բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն եւ հաջողություն»,-ասաց նա:

Կարդացեք նաև՝ Մուրաբա, բենզին, ալյուր. եկեք չթերագնահատեք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. Նիկոլ Փաշինյան

Գնալու ենք մինչ էն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա. Փաշինյանը՝ ազատ և արդար ընտրությունների մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее