▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են Արցախի ՊԲ նախկին հրամանատարի Toyota Land Cruiser-ն ու վրացական համարանիշներով Toyota Camry-ն

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց, ժողովրդին հայտնի՝ «Կուկուռիզնիկի» տակ բախվել են Toyota Land Cruiser և վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Toyota Land Cruiser-ի վարորդ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Օգանովսկին և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով՝  նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը վարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее