Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 15-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում նշված վիճաբանության ժամանակ 3 անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ս. Սարգսյանին և Ժ. Ալեքսանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկտրչյանն է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մկրտչյանին և մյուս 2 անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը աշխատում է «Սեյ Չիզ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետինգի տնօրեն, Ա. Միրզախանյանը նշված ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, իսկ Ժ. Ալեքսանյանը նշված սրճարանում՝ որպես խոհարար:
Մանրամասները՝ սկզբնազբյուրում:
Կարդացեք նաև՝ «Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի...». էջմիածնեցի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել տեսանյութի հեղինակին