▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեն գիտակցում, որ արդեն պետության հետ են խաղում. Արարատ Միրզոյան

 

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

 

 

«Գիշերով, Շուռա, մթության քողի տակ․․․

Սույն արկածախնդիրները կա՛մ չեն գիտակցում, որ արդեն պետության հետ են խաղում, կա՛մ գիտակցելով են անում, ինչն, իհարկե, ավելի վատ է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք»-ի պատգամավորների, թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրանից հետո Փաշինյանը այդ երեք ուժերին անվանել է հակահեղափոխականներ, եւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական բոլոր 6 նախարարներին աշխատանքից ազատելու առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահին: Վերջինս հրամանագրերը արդեն ստորագրել է: Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակել էին ԱԺ շենքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее