▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ մեր թիմի որևէ անդամի, ով խմել է Գագիկ Ծառուկյանի ուղարկած ջրից. ՔՊ խոսնակ

Tert.am –ի հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանն անդրադառնում է այսօր ԱԺ քաղաքական ուժերի հայտարարություններին, որոնք, ըստ էության, այն մասին են, որ պատրաստ են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններին: Ինչպես նաև անդրադարձ է կատարում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված քաղաքական հայտարարություններին: 

 

 

 

 

 

 

 

– Երեկ ուշ երեկոյան հարցազրույց տվեց Գագիկ Ծառուկյանը և մի շարք քաղաքական  հայտարարություններ արեց: «Ա» և ամենակարևորը, որ եթե ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրություններ՝ դեկտեմբերին, ուրեմն« ժողովրդի ցավն էլ տանեմ», իրենք էլ դեմ չեն. «բ», որ երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից եկավ Երևան, իր կողքին մարդ չկար, ասաց նաև, որ մեծ լումա ունի հեղափոխության մեջ և «գ», որ ինքը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու ծրագիր չունի, ավելին, որ սուր զրույց է ունեցել Սարգսյանի հետ:

Նաև ասաց, որ հանրահավաքի օրերին ջուր է ուղարկել ցուցարարներին:


-Առաջինը՝ ես չգիտեմ մեր թիմի որևէ անդամի, ով խմել է Գագիկ Ծառուկյանի ուղարկած ջրից, ես չգիտեմ՝ ինքն այդ ջուրն ում է ուղարկել: Եթե, իհարկե, ուղարկել է:

Երկրորդ՝ հասկանալի է, որ կլինեն մարդիկ, ովքեր այդպես էլ մինչ օրս չհասկացան, թե հեղափոխությունն ինչպես իրականացվեց: Երբ դա հասկանան, մի պահ կհասկանան նաև, որ ժողովրդի կամքի դեմ որևէ դրսևորում չի կարելի թույլ տալ, ինչպես դա, օրինակ, եղավ օրեր առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ:

-Իսկ Գագիկ Ծառուկյանի այդ բոլոր հայտարարությունները, մասնավորապես, դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով, ընդունում եք որպես ժողովրդին զիջո՞ւմ, փոխզիջո՞ւմ կամ «նահանջ երգո՞վ»:

-Բոլոր այս ամիսներին ոչ ոք ոչ մի բան ժողովրդին չի զիջել, այլ ժողովուրդն իր կամարտահայտությամբ նվաճել է բոլոր քայլերը, որոնք արվել են ԱԺ ներկայացուցիչների ու քաղաքական ուժերի կողմից:

-Այսինքն՝ սա համարում եք ժողովրդի կողմից պարտադրվա՞ծ զիջում:

-Ես սա համարում եմ սթափ քայլ՝ հասկանալով այն քաղաքական իրավիճակն ու հասարակական տրամադրությունները, որոնք ստեղծված են այս պահին Հայաստանի Հանրապետությունում:

-Այս հայտարարություններից հետո այս քաղաքական ուժի ղեկավարը և այս քաղաքական ուժը ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են:

- Սրանից հետո այս քաղաքական ուժը խնդիր ունի՝ ապացուցելու, որ ինչպես իրենք են ասում՝ իրենց խոսքը գործ է:

-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ երեք խմբակցությունների հայտարարությունները, որոնք, ըստ էության, այն մասին են, որ պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունները անցկացնելու հարցը:

-Ես կարծում եմ, որ այդ օրը տեղի ունեցած իրադարձությունները ու կարճ ժամանակում ժողովրդի մոբիլիզացիան սթափության կոչ էին, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերին, ովքեր կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում նման փոփոխություն մտցնելուն, և ըստ էության բոլոր ուժերն էլ մեր համոզմամբ գիտակցում են, որ Ազգային ժողովի ընտրությունները դեկտեմբերին ուղղակի անխուսափելի են և թիվ մեկ հանրային պահանջն են այս պահին:



 

 

 

 

 

 

 

 

 

 

-Իսկ հնարավո՞ր է, որ դուք դա դիտարկում եք որպես փափուկ բարձ դնելու փորձ, որովհետև մշտապես զգուշություն կա հակահեղափոխության ծրագրերից, նախկինում ևս բոլորն ինչ-որ «անակնկալներ» էին սպասում:

-Ապրիլից սկսած բոլոր այն փորձերը և ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձերը ցույց են տվել, որ ժողովուրդը համարժեք պատասխան է տալիս դրանց, և ի վերջո ՀՀ քաղաքացիների պահանջն ի կատար է ածվում: Ես մեծ հույս ունեմ, որ սթափորեն գնահատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ այս անգամ նման մախինացիաների և մանևրելու փորձ որևէ քաղաքական ուժ իրեն թույլ չի տա։

-Իսկ ներքին վստահություն, վերլուծություններ կամ տեղեկություններ կա՞ն, որ նման ծրագիր չի մշակվի, և ինչպես քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էր նշել, որ առաջին անգամ չեն ընտրի վարչապետի թեկնածու, իսկ երկրորդ անգամ կարող են տալ ցանկացած անուն:

-Ըստ էության, եթե մենք տեսական բաների մասին ենք խոսում՝ ոչինչ բացառել չի կարելի, բայց մի բան հստակ է, որ ցանկացած նման փորձի դեպքում հաջորդ օրը այս ուժերը կտեսնեն ամբողջությամբ պարալիզացված համակարգ ՀՀ-ում:

- Հեղափոխությանը մոտ կանգնած բազմաթիվ մարդիկ կոչ են անում վարչապետին հրաժարական չտալ՝ առաջարկելով գտնել այլ տարբերակներ, նշելով՝ կան նենգ ծրագրեր, դուք տեղյա՞կ եք, ՔՊ-ում ի՞նչ կարծիքի են, վարչության կազմը գուցե այդ վտանգը ռեա՞լ է գնահատում։

-Կուսակցության վարչության անդամները լիովին սատարում են այն սցենարը, որը ներկայացվեց վարչապետի կողմից, և, ըստ էության, դա այն սցենարն էր, որը վարչությունում նախապես քննարկման էր արժանացել:



 

 

 

 

 

 

 

 

– Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ օրերս Հայաստան է բերելու 5000 մարդու, որոնք մեր երկրում պետք է ներդրումներ անեն: Սա կերևա մի քանի օրից, որ խոսքը գործ է կամ որ խոսքը գործ չէ: Ի՞նչ եք կարծում՝ եթե պարզվի, որ խոսքը գործ է՝ դա «ժեստ» չի լինի Ծառուկյանի կողմից:

-Ներդրումները բիզնես շահեր են, և այստեղ որևէ «ժեստ» չկա: Այն մարդիկ, որոնք գտնում են, որ կարող են Հայաստանի Հանրապետությունում բիզնես գործունեություն ծավալել, իսկ դրա համար ստեղծված են հստակ պայմաններ (դատական համակարգն ամբողջությամբ անկախ է, ու կոռուպցիա գոյություն չունի), կարող են ներդրումներ անել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее