▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձյուն ա արել մեր բաց գլխին. Հասմիկ Պապյանի գրառումը

Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «11 տարի ազատազրկում Ժիրայր Սեֆիլյանին…

ԳԱՐՈՒՆ Ա, ՁՅՈՒՆ Ա ԱՐԵԼ...

մեր բաց գլխին...»:

Image may contain: outdoor and nature

Հիշեցնենք, որ  դատարանում մեղադրող  Հակոբ Ենոքյանը  միջնորդել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հինադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ավելի ուշ Ժիրայր Սեֆիյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, անդրադառնալով մեղադրող դատախազի միջնորդությանը, ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դեռ կանդրադառնամ ինչու և ինչի համար դատապարտվեց Ժիրայրը …դեռ կսպասեմ Աստծո արդար դատաստանին, բայց եթե ուշանա, ինքս՝ անարդարս արդարատության համար վրեժխնդիր կլինեմ.... սա ուղված է բոլոր նրանց, ովքեր Ժիրայրի հետ անարդար գտնվեցին: Ով ուզում է թող լինի, հասնելու եմ ձեզ մեկ առ մեկ ու ես կդառնամ ձեզ հոշոտող գազանը»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее