▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա այնքան էլ հեռու չէ. Արցախի ՊԲ նախկին խոսնակը կխոսի

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա իմ տեսած երրորդ պատերազմն էր. Առաջին և Ապրիլյան պատերազմների ընթացքում ղեկավարել եմ ՊԲ ռազմատեղեկատվական համակարգը, իսկ Երրորդին՝ ընդամենը հետևել, քանի որ որևէ լիազորությամբ օժտված չէի միջամտելու գործընթացներին: Առաջին երկուսում համոզվել եմ, թե ինչպես կարելի է պարտությունից հասնել հաղթանակի, իսկ երրորդում՝ թե ինչպես կարելի է այդքան մեծ դժվարություններով տարած հաղթանակները հեշտությամբ կորցնել և ընդունել խայտառակ պարտություն...

Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները, սակայն այդ մասին ավելի ուշ... Իսկ դա այնքան էլ հեռու չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее