▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել. Նազենի Ղարիբյան

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը կեսգիշերն անց գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

 

 

Տիկին Ղարիբյանին զարմացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի հաստիքից ազատելու շուրջ հանրության արձագանքը.

«Ճիշտն ասած՝ չեմ կարող զարմանքս չարտահայտել պարոն Օրբելյանի շուրջ արվող որոշ մեկնաբանությունների հանդեպ։ Ասում են՝ մի՞թե հանուն Օրբելյանի հնարավոր չէ փոխել երկրի օրենքը։ Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք, երկրորդ անգամ էլ պետք է արվի՞։ Ու այսպես շարունա՞կ։ Իսկ երբ ասում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա օրենքի եւ կարգի երկիր, դա մշակույթին ու մշակույթի գործիչներին չի վերաբերո՞ւմ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ չեք ուզո՞ւմ, որ առանձին օրենսդրական կարգավորում լինի յուրաքանչյուր անհատ արվեստագետի համար՝ ըստ իր ցանկության եւ հայեցողության։ Ասենք՝ եթե այդպիսի ընդհանուր կարգ սահմանվի՝ ես կողմ եմ, դա կլինի բոլորի հավասարությունը նույն կարգի առջեւ, բայց եթե մեկ մարդու համար պետք է մի ամբողջ հանրապետության օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:

Կարդացեք նաև՝ Ինչպես Վլադիմիր Պուտինը նշանավոր հային թույլատրեց փառատոն անցկացնել ռուս ցարերի պալատներում 

 

Կարդացեք նաև՝ Եթե նա մեզ չի ճանաչում, մենք էլ իրեն չենք ճանաչում. Բողոքի ակցիա Օպերային թատրոնում՝ ընդդեմ փոխնախարարի

«Հիմա ես սկսում եմ վախենալ մշակութային էս ռնգեղջյուրացումից». Նաիրա Զոհրաբյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее