▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադիվանքում վերականգնվել են գմբեթների խաչերը

Դադիվանքի վանական համալիրի եկեղեցու գմբեթներին վերականգնվել են խաչերը:

 

 

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահումյանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ասել է, որ նոր խաչերից երկուսի հովանավորությունը ստանձնել է արցախցի Արման Հակոբջանյանը՝ ի հիշատակ հոր, իսկ մյուսը՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բարերար Միքայել Մինասյանը:

 

 

 

«Մինչ տեղադրումը խաչերը, օծվել են Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր բարերարներին, նվիրատուներին, ովքեր իրենց աջակցությունն են բերում վանական համալիրին: Մեր եկեղեցիները պետք է ունենան օրհնյալ խաչեր: Առանց խաչի եկեղեցին իր զորությունը չունի: Խաչը պահապանն է: Նշեմ նաև, որ Դադիվանքի երեք խաչերի հետ սուրբ ջրով օծվել են ևս մի քանիսը: Դրանք տեղափոխվելու են այլ սրբավայրեր»,- ավելացրել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее