▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մերժեց. Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Հանրապետական ծննդատան տնօրեն, նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը  հրապարակել է միջնորդության որոշումը:

Ռազմիկ Աբրահամյանը ներկա է եղել դատական նիստին:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հիշեցնենք, որ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել էին նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհի, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:

Դիտեք նաև՝

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее