▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ իր դեմ ցուցմունքներ են տվել ճնշումների ներքո

Առհասարակ ես տարբեր ոտքեր եմ տրորում, տրորել եմ երկար տարիներ, հիմա եւս մինչեւ իմ լիազորությունների դադարեցնելը էլի շատ շատերը տուժել են իմ գործունեությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՊՎԾ ղեկավար (Լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքով՝ իր գործունեությունից պետությունը հաստատ շահել է, եւ հնարավոր է՝ դա շատերին դուր չի գալիս։

 

 

 

 

 

 

 

 

 

«Առաջարկում եմ՝ մի քիչ էլ սպասենք, ես նորից ասեմ, վայրկյան առաջ ուզում եմ այդ թեմայի մասին խոսել, բայց քանի որ նախաքննական գաղտնիք կա, հիմա չեմ կարող խոսել»,– ասել է Սանասարյանը։

Լրագրողի հարցին՝ ունե՞ք տեղեկություններ, թե ովքեր են ձեր դեմ ցուցմունքներ տվել, Սանասարյանը պատասխանեց. «Այո, իհարկե ունեմ. տվել են ցուցմունքներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ավելին, իրենք չունեն փաստեր, ես ունեմ փաստեր, որ նման բան չէր կարող լինել»։

Հարցին՝ արդյոք ցուցմունքներն ինքնակամ են եղել, Սանասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում»։

Լրագրողի հարցին՝ գուցե ճնշումներ են եղել ցուցմունք տվողների վրա, նա ասաց. «Ենթադրում եմ, որովհետեւ չեմ կարծում, որ նման բան անեին իրենք, որն իրականության հետ կապ չուներ»։

 

Լրագրողի հարցին՝ արդյոք Սանասարյանի ասածից կարելի է եզրակացնել, որ ԱԱԾ–ն միտում ունի նրան մեղադրյալ դարձնելու, ՊՎԾ ղեկավարը պատասխանեց. «Չասեմ՝ ԱԱԾ–ն, բայց քննչականը, որովհետեւ դրանք տարբեր են։ Քննչական դեպարտամենտը կամ քննչական խումբը, որը ձեւավորվել է այս գործով, վերադաս չունի, ասենք ԱԱԾ տնօրենը գործի հետ կապված վերադաս չի կարող լինել, այստեղ միայն հսկող դատախազը կարող է վերադասություն ունենալ, բայց չասենք ԱԱԾ–ն»։

Նրա խոսքով՝ գործի հարուցումից հետո հանդիպում չի ունեցել ո՛չ Արթուր Դավթյանի, ո՛չ էլ Արթուր Վանեցյանի հետ։ 

Հարցին՝ եթե իր մեղավորությունը չապացուցվի, ի՞նչ պետք է լինի՝ հրաժարականնե՞ր, Սանասարյանը պատասխանեց. «Անկեղծ չգիտեմ։ Ես ինքս ինձ համար պետք է որոշեմ՝ արդյոք կվերադառնամ իմ գործին, թե ոչ, որովհետեւ ես պետք է որոշում կայացնեմ՝ անկախ ամեն ինչից, կտեսնեմ՝ ինչ զարգացումներ են տեղի ունենում, ըստ այդմ ես իմ որոշումը կկայացնեմ։

 

 

 

 

 

 

 

 

Բայց ամեն դեպքում իմ մեղքը չեն կարող բացահայտել, ես վստահ եմ, որովհետեւ ես մեղք չունեմ այս գործում»,– եզրափակել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ է առկա:

Սանասարյանը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի  իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութը, ինքը հենց այդ լրատվամիջոցում էլ կկտրի  իր ձեռքը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее