ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի եւ նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Իննեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության եւ էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլեւ բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի եւ նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության եւ էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլեւ բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:

Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որեւէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի եւ պրոֆեսիոնալիզմի հետ: Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ»,–գրել է նա:

Հիշեցնենք, այսօր հրավիրած ասուլիսում փաստաբանը պնդել է, թե իր պաշտպանյալի նկատմամբ գործը կարված է եւ մեղադրել է նաեւ Գլխավոր դատախազին։
Հիշեցնենք նաև՝ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Կարդացեք նաև՝ Դավիթ Սանասարյանը չհերքեց, որ 3 միլիոն արժողությամբ կոստյում է կրում
Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից... Դավիթ Սանասարյան
Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին
Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան
Ձեռքս կկտրեմ այն լրատվամիջոցում, որն 1-ինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը. Դավիթ Սանասարյան


