Դեպի Կիրանց․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
***
***
***
***
Լարված իրավիճակ է Կիրանց տանող ճանապարհին: Վիճաբանություն սկսվեց ոստիկանների և ընդդիմադիր պատգամավորների միջև, երբ վերջինները փորձում էին անցնել ոստիկանական պատնեշը։
Լրագրողների մուտքը դեպի Կիրանց ևս արգելվում է։
***
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա:
Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, ետ են դառնում»:
***
Մեծ թվով սև և կարմիրբերետավորներ օղակեցին Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին՝ պատճառաբանությամբ, թե ճանապարհը պետք է բացել, որ հիվանդ տեղափոխող մեքենան անցնի։ Մեկ մեքենայի փոխարեն անցավ 10 մեքենա, այդ թվում՝ բեռնատար։ «Էլի ստեցին»,- արձանագրեցին ներկաները։ «Սարսափ օպերացիա էր»,- Բագրատ Սրբազանն այսպես որակեց ճանապարհը մեքենայի առաջ բացելու գործողությունները։ *** «Այն մարդկանց, ովքեր իրեն քվե են տվել, որպեսզի անվտանգ կյանք ունենան, այսօր գողացված քվեով մատնել է ծայրահեղ վտանգի»,- ասաց Բագրատ Սրբազանը, ով այս պահին շարժման մասնակիցների հետ Կիրանցի մատույցներում է․ ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մտնել գյուղ։ *** |
Կիրանց տանող ճանապարհն այս պահին հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Գյուղ են մտնում միայն գրանցում ունեցող բնակիչները։ Բագրատ Սրբազանի և շարժման մասնակիցների մուտքը Կիրանց ևս արգելվել է։ |
***
Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել Կիրանց։ «Գյուղ ենք ուզում գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ճանապարհը փակած ոստիկաններին։ «Չեք կարող, անգամ պատգամավորները չեն անցել»,- պատասխանեց Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։
***
«Երեկ մնացել ենք կամրջի մոտ, չեն թողել մտնենք գյուղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով երեկ գործընկերների հետ կարողացել էր շրջանցել ոստիկաններին և հասնել Կիրանցի մատույցներ․ «Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են։ Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ ա սպառնացել, օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ, ոստիկանական, փրկարար ծառայության ստորաբաժանումները հետապնդում էին, ոնց որ գեղարվեստական ֆիլմ նկարելուց լիենին»,- լրագրողներին հայտնել է Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ գյուղը փաստացի կիսվել է երկու մասի, մի կողմը հայկական է, մյուսը՝ ադրբեջանական։ |
«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ուղևորվում են դեպի Կիրանց։ |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշից եկող լուրերից հասկանում ենք, ոչ միայն Կիրանցն է այս պահին շրջափակված ու միայն գրանցում ունեցող բնակիչներին են ներս թողնում, մի շարք գյուղեր էլ հասնել հնարավոր չէ։ |